Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/26920/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

28.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

0057, Աջափնյակ նստավայր` ք.Երևան,Նազարբեկյան թաղ. 40, հեռ. (+37410) 33-95-96 (ներքին՝ 209), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com


Գործ թիվ ԵԴ/26920/02/18
<<25>> հունիսի 2019թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
Ծաղիկ Պետրոսյանին
/ՀՀ, Երևան, 16 թաղ. 18-65/

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/12825/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Գագիկ Գևորգի Ջուլհակյանի ընդդեմ Անտոն Արամայիսի Շահնազարյանի՝ <<Միցուբիշի-Գրանդիս>> մակնիշի 34 VG 604 հ/հ-ի ավտոմեքենան Պատասխանողի տիրապետումից հետ վերադարձնելու և պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին:
Դատարանը նախնական դատական նիստի ընթացքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված գործողությունները կատարելուց հետո կայացրել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում, որով սահմանել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրվել է ապացուցման պարտականությունը, սահմանվել է գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
Դատարանի 19.06.2019 թվականի որոշմամբ մասով փոփոխվել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11:35-ին (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40):
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ սահմանված կարգով Դուք տեղեկացվում եք, որ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը դեպոնացված է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40):
Ձեզ պարզաբավում է, որ կարող եք ծանոթանալ գործի նյութերին, ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը, ապացուցման պարտականությունը բախելու մասին որոշումը մասով փոփոխելու մասին՝ Դատարանի գրասենյակ նախապես ներկայացված դիմումի հիման վրա:

Հարգանքով՝


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40

Հեռ..` +374 010-33-95-96 (ներքին՝ 209)

Էլ. փոստ`