Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/0814/02/10 քաղաքացիական գործով պատասխանող Սիլվա Վազգենի Գարանյանի վերաբերյալ դատական ծանուցագիրը

28.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ԵԱԴԴ/0814/02/10
28 հունիսի 2019թ.
Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ
Հայցվոր, հակընդդեմ պատասխանող` Սիլվա Վազգենի Գարանյանին
/ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Զ. Սմբատի 1/

Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթում է գտնվում թիվ ԵԱԴԴ/0814/02/10 քաղաքացիական գործն ըստ հայցի Սիլվա Վազգենի Գարանյանի ընդդեմ Սիրանուշ Սիմոնյանի, Սիլվա Գևորգի Գարանյանի, Մելինե Գարանյանի՝ բնակարանից վտարելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Սիրանուշ Սիմոնյանի, Սիլվա Գևորգի Գարանյանի, Մելինե Գևորգի Գարանյանի, ընդդեմ Սիլվա Վազգենի Գարանյանի, Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Ռոզա Առաքելյանի, երրորդ անձիք՝ Գևորգ Գարանյանի, Երևան համայնք՝ Գևորգ Գարանյանին 1/5-րդ բաժին սեփականատեր ճանաչելու, ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքի գրանցամատյանի գրառումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Դուք որպես հայցվոր, հակընդդեմ պատասխանող տեղեկացվում եք նախնական դատական նիստի մասին, որը տեղի կունենա 2019թ. հոկտեմբերի 11-ին, ժամը՝ 11:30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նստավայարը Քանաքեռ, /հասցե` ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում, դահլիճ 12/:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Անհրաժեշտ է ներկայացնել գրավոր ապացույցների բնօրինակները կամ պատշաճ վավերացված պատճենները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ռ. ԱՎԱԳՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` +374 10-28-97-77

Էլ. փոստ`