Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԿԴ/1133/17/17 արբիտրաժային գործով դատական ծանուցում:

01.07.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս



ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ.` (010) 20-97-01, arabkir-dataran@mail.ru
Գործ ԵԿԴ/1133/17/17
«19» հունիսի 2019թ.
Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր

Պարտապան՝ Նարինե Հայկի Խլղաթյանին
/ք.Երևան, Նորք 13 փ., տ. 101/

Դուք՝ որպես պարտապան, տեղեկացվում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԿԴ/1133/17/17 արբիտրաժային գործով ըստ դիմումի «Յունիբանկ» ԲԲ ընկերության` «Օպտիմուս Լեքս» ՍՊ ընկերության մշտապես գործող արբիտրաժային դատարանի 12.07.2017թ. թիվ 01-252/06/17 վճիռը պարտադիր ճանաչելու և դրա հիման վրա կատարողական թերթ տրամադրելու մասին, կատարողական թերթի կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու և վերականգնելու մասին միջնորդության քննությունը նշանակվել է 19.09.2019թ. ժամը 10:10-ին` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, թիվ 4 դահլիճ:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ, տեղեկացվում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պահանջատերը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Տ. ՊԱՊՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 20-97-01

Էլ. փոստ`