Թիվ ԳԴ/0832/02/18 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
01.07.2019
Քաղաքացիական գործով պատասխանող
Մարտին Թորգոմի Զարոյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Տեր-Գաբրիելյան փ., տուն 26
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0832/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ ընդդեմ Մարտին Թորգոմի Զարոյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Մարտին Թորգոմի Զարոյանին (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Տեր-Գաբրիելյան փ., տուն 26), սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «Տեղափոխված» նշումով:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/0832/02/18 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2019 թվականի օգոստոսի 06-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարանի Գավառի նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18
Հեռ..` +374 264 2-42-44
Վեբ կայք` www.datalex.am
Էլ. փոստ`