Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍԴ3/0590/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Արտուր Համլետի Աղաջանյանին ուղղված դատական ծանուցում և փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցում:

02.07.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող` Արտուր Համլետի Աղաջանյանին
ք.Գորիս, Գետափնյա փողոց, շենք 5, բն.15

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0590/02/18


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

Հայտնում եմ, որ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Մարինե Վլադիմիրի Ասատրյանի ընդդեմ Արտուր Համլետի Աղաջանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր հաշվառման հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերով ծրարը ետ են վերադարձվել դատարան և հնարավոր չէ ապահովել Ձեր ծանուցումը, ուստի Ձեր վերաբերյալ նշված դատավարական փաստաթղթերը ուղարկվել են նաև Ձեր հաշվառման վայրի համայնքի ղեկավարին:
Միաժամանակ հայտնում եմ, որ նշված քաղաքացիական գործով ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում (հասցե` ք.Գորիս, Անկախության 4/1, դատական նիստերի դահլիճ թիվ 1) 2019թ. օգոստոսի 20-ին` ժամը 10:30-ին նշանակվել է նախնական դատական նիստ:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
Դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին պարզաբանում.
1. Գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ ապացույցների ապահովումն իրականացնելու համար:
2. Դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
4. Դատարանն իրավունք ունի հետաձգելու գործի քննությունը, եթե չի կարող իրականացվել տվյալ նիստում` դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու պատճառով:
5. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Միաժամանակ հայտնում եմ, որ հերթական դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ կարող եք տեղեկանալ www.datalex.am դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք.Գորիս, Անկախության 4/1

Հեռ..` +374 284 25782

Էլ. փոստ`