Թիվ ԼԴ/0680/02/19 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում
03.07.2019
Երրորդ անձ` Քրիստինե Լևոնի Սահակյանին
հասցեն `ք. Վանաձոր, Հալաբյան 26
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<ԱյԴի Բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Սասուն Սեյրանի Սահակյանի, երրորդ անձ՝ Քրիստինե Լևոնի Սահակյանի` ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության և այն համասեփականատիրոջ կողմից գնելու անհամաձայնության դեպքում՝ անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարությանօրենսգրքի 99 հոդվածի 3-րդ մասի համապատասխան` հրապարակային ծանուցվում եք, որ նշված քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով:
Տեղեկացվում եք, որ նույն օրենսգրքի 99 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374 322 24032
Էլ. փոստ`