Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/0216/02/19 քաղաքացիական գործով Պատասխանող` Աշոտ Վանիկի Վելիցյանին

03.07.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Թիվ ԵԴ/0216/02/19 քաղաքացիական գործով
Պատասխանող` Աշոտ Վանիկի Վելիցյանին
/ ք. Երևան, Մառի փ., 4շ., բն. 31 /
/ ք. Բիդգոշ, Գդանսկի փող., 65 / 11 85-005 Լեհաստան /

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/0216/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Անահիտ Վելիցյանի, Վարդան Վելիցյանի, Վանիկ Վելիցյանի, Ռիմա Մելքոնյանի ընդդեմ Մարինե Խանզադյանի, Աշոտ Վելիցյանի՝ նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը շինծու գործարք ճանաչելու և դրա նկատմամբ որպես գործարքի անվավերության հետևանք փոխառության կանոնները կիրառելու պահանջների մասին:

Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործով նախնական դատական նիստը նշանակված է 26.08.2019 թվականին, ժամը 12:00-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում՝ ք. Երևան,Մ. Խորենացու 162ա հասցեում, թիվ 3 դատական նիստերի դահլիճում:


Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա

Հեռ..` ( 010 ) 57-67-84

Էլ. փոստ`