ԱՎԴ1/0264/02/19 գործով դատական ծանուցագիր
03.07.2019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, ք.Վայք, Ջերմուկի խճ. 8, հեռ. 0282/2-25-95
19.03.2019թ.
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է դիմել Սերժիկ Վազգենի Փահլևանյանի` Պայծառ Փահլևանյանին մահացած ճանաչելու պահանջով:
Այն քաղաքացիները և կազմակերպությունները, ովքեր ունեն տեղեկություններ Պայծառ Մուխայելի Փահլևանյանին /ծնված 00.00.1937թ., ՀՀ Արարատի մարզի, ք. Արարատ, Շահումյան 35/2 բնակարանի նախկին բնակիչ/ գտնվելու վայրի մասին, խնդրվում է հայտնել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան /հասցե` Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, Ջերմուկի խճ. 8., հեռ.` 0282-2-25-95, 0282-2-32-24/:
Դատավորի օգնական Ա. Վարդանյան
ԱՎԴ1/0264/02/19
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՄԱՀԱՑԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
19.03.2019թ. ք. Վայք
ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Դարբինյանս 2019թ. մարտի 19-ին դատարանում, միանձնյա կարգով քննության առնելով Սերժիկ Վազգենի Փահլևանյանի` քաղաքացուն մահացած ճանաչելու պահանջի մասին դիմումը
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Սերժիկ Վազգենի Փահլևանյանը դիմում է ներկայացրել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան Պայծառ Մուխայելի Փահլևանյանին մահացած ճանաչելու պահանջի մասին:
Դիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 257-րդ հոդվածով առաջադրվող պահանջներին համապատասխան:
Պայծառ Մուխայելի Փահլևանյանի մասին տեղեկություններ ստանալու նպատակով՝ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ, 258-րդ հոդվածներով
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Պայծառ Մուխայելի Փահլևանյանին /ծնված 00.00.1937թ., ՀՀ Արարատի մարզի, ք. Արարատ, Շահումյան 35/2 բնակարանի նախկին բնակիչ/ մահացած ճանաչելու վերաբերյալ հարուցել գործ և դիմող Սերժիկ Վազգենի Փահլևանյանի հաշվին հաղորդագրություն հրապարակել <<Հայաստանի Հանրապետություն>> օրաթերթում:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ԴԱՏԱՎՈՐ Հ . ԴԱՐԲԻՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք. Վայք, Ջերմուկի խճուղի 8
Հեռ..` +374 282 23224
Էլ. փոստ`