Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԱՔԴ/0131/04/17 սնանկության գործով դատական ծանուցագիր

03.07.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս


«Ֆորվորդ» ՍՊԸ
---------------------------------------------
/հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն, 6-րդ փող. 5/1)


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.06.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵԱՔԴ/0131/04/17 սնանկության գործով (ըստ դիմումի «Պրոմեթեյ բանկ» փակ բաժնետիրական ընկերության` «Ֆորվորդ» սահմանափակ պատասխատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.11.2017 թվականի որոշման դեմ պարտապանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Վերաքննիչ դատարանին հայտնի՝ «Ֆորվորդ» սահմանափակ պատասխատվությամբ ընկերության «ՀՀ, ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն, 6-րդ փող. 5/1» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են Վերաքննիչ դատարան ծրարի վրա՝ «Թերի հասցե» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է Վերաքննիչ դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (346):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Թ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 347

Էլ. փոստ`