Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԳԴ/1017/02/17 քաղաքացիական գործով երրորդ անձ Աքսանա Ալավերդյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

03.07.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7- մաս

Քաղաքացիական գործով երրորդ անձ
Աքսանա Ալավերդյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Նարեկացի փ., 23 շ., բն. 13

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/1017/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի Լալա Մարատի Մանուկյանի ընդդեմ Արաքսյա Սամվելի Ալավերդյանի, երրորդ անձ՝ Կարինե Պապոյան, Սամվել Ալավերդյան, Գևորգ Ալավերդյան, Աքսանա Ալավերդյան՝ ընդհանուր համատեղ սեփականությունից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ուղարկվել են նույն քաղաքացիական գործով երրորդ անձ Աքսանա Ալավերդյանին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Նարեկացի փ., 23 շ., բն. 13), սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «Չպահանջված» նշումով:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/1017/02/17քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակված է 2019 թվականի օգոստոսի 15-ին, ժամը 11:00-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես երրորդ անձ:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես երրորդ անձ` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Դուք տեղեկացվում եք նաև, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք.Գավառ:

Ի գիտություն

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` +374 264 2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`