Թիվ ԵԴ/27667/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
04.07.2019
Թիվ ԵԴ/27667/02/18 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր
Հասմիկ Շոթայի Ղազարյանին
/հասցեն` ք. Երևան, Բագրատունյաց փողոց 22-24/
Դատարանի 13.12.2018թ-ի որոշմամբ վարույթ է ընդունվել <<ՎՏԲ Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի հայցի ընդդեմ Հասմիկ Շոթայի Ղազարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Որպես պատասխանող Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում:
Դատարանը 24.05.2019թ-ին որոշում է կայացրել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին և նույն որոշմամբ վճռի հրապարակման օր է նշանակել 2019 թվականի հունիսի 24-ին, սակայն վճռի հրապարակումը տեղափոխվել և նշանակվել է 2019 թվականի հուlիսի 24-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, հասցեն` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10:
Տեղեկացնում ենք, որ հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս.Աբովյան
Հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10
Հեռ..` +374 10 24-01-61
Էլ. փոստ`