Թիվ ԵԴ/9891/02/19 քաղաքացիական գործով որպես պատասխանող Սամվել Միշայի Մնացականյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
04.07.2019
Պատասխանող- Սամվել Մնացականյանին
/ք. Երևան, Դավիթ Անհաղթ, շ. 5, բն. 20/
Դուք հանդիսանում եք թիվ ԵԴ/9891/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի «Յուքոմ» ՍՊԸ-ի, ի դեմս լիազոր ներկայացուցիչ Գայանե Նարինյանի ընդդեմ Սամվել Միշայի Մնացականյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որպես պատասխանող, որպիսի գործով 02.07.2019 թվականին որոշում է կայացվել Քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վճռի հրապարակման օր նշանակված է 2019 թվականի օգոստոսի 28-ին, ք. Երևան, Մ. Խորենացի 162ա հասցեում:
Ձեր նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները կարող եք ներկայացնել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու փող., 162ա շ.
Հեռ..` 010576631
Էլ. փոստ`