Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/9884/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

07.07.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

0014 ՀՀ, ք. Երևան, Հր.Ներսիսյան 10 /հեռ. 010-24-19-62/

ԵԴ/9884/02/19

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


պատասխանող՝ Նարինե Մկրտիչի Հակոբյանին
ք.Երևան, Մարգարյան 1 նրբ., 4 շ., բն. 20

Թիվ ԵԴ/9884/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Նարինե Մկրտիչի Հակոբյանի` գումարի բռնագանձման պահանջների մասին, հայցվոր «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից դիմում է ներկայացվել Դատարան` հաշտության համաձայնությունը Դատարանի կողմից հաստատելու վերաբերյալ:
Դիմումի քննարկման նպատակով դատական նիստը հրավիրվել է 12.08.2019թ., ժամը 10:10-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, թիվ 7 դահլիճ):
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասի` դատարանը հաշտության համաձայնությունը քննարկվում է դատական նիստում՝ գործին մասնակցող անձանց մասնակցությամբ, եթե վերջիններս չեն միջնորդել հաշտության համաձայնությունն իրենց բացակայությամբ քննարկելու վերաբերյալ:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 5-րդ մասի` հաշտության համաձայնությունը դատարանի կողմից չհաստատվելու դեպքում գործի քննությունը շարունակվում է: Դատարանը հաշտության համաձայնությունը չհաստատելու դեպքում կայացնում է արձանագրային որոշում: Դատարանի կողմից չհաստատված հաշտության համաձայնությունը որևէ նյութաիրավական կամ դատավարական հետևանք չի առաջացնում:
Նույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ ապրաբերության համաձայն՝
նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը դատարանը դատական նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ Հաշտության համաձայնություն կնքելիս գործին մասնակցող անձինք անդրադառնում են դատական ծախսերի բաշխմանը, այդ թվում նաև ներկայացուցիչների ծախսերի հատուցման հարցին:
Եթե հաշտության համաձայնություն կնքած անձինք դատական ծախսերը բաշխելու հարցը չեն կարգավորել հաշտության համաձայնությամբ, ապա դատարանը հաշտության համաձայնություն կնքած անձանցից դատական ծախսերը բռնագանձում է հավասարաչափ:
Նույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե` դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը, ներառյալ` հաշտարարության արդյունքով կնքված հաշտության համաձայնությունը:
Նույն օրենսգրքի 183-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան, բացառությամբ այն դեպքի, երբ սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով գործի վարույթը կարճելուց հետո դատարանը մերժել է արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը:

Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և/կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, ով պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ, տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:




Դատավորի օգնական Ա. Ավագյան











Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` + 37410 241 962

Էլ. փոստ`