Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/12577/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

08.07.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքա ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Դատական ծանուցագիր գործ թիվ ԵԴ/12577/02/19

Պատասխանող Լևոն Գավիրելով
/ք. Երևան, Ռուբինյանց 23 շ․, 24 բն․/
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա.Փիլոսյան/ վարությում է գտնվում թիվ ԵԴ/12577/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի <<ԱյԴի Բանկ>> ՓԲ ընկերության հայցն ընդդեմ Լիանա Եփրե,յանի և Լևոն Գավրիելովի համապարտության կարգով գումարի բռնագանձման պահանջի մասին:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 9-րդ մասի` եթե հայցվորը դատական նիստից դուրս ներկայացնում է պահանջներից հրաժարվելու մասին գրավոր միջնորդություն, ապա առաջին ատյանի դատարանը միջնորդությունն ստանալու պահից տասնօրյա ժամկետում հրավիրում է դատական նիստ` պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով:
Եթե հայցվորը նիստի ժամանակ պնդում է պահանջներից հրաժարվելու իր միջնորդությունը կամ պատշաճ տեղեկացված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:
03.07.2019 թվականին հայցվոր ընկերության կողմից դատարան է մուտքագրվել դիմում` քաղաքացիական գործով հայցից հրաժարվելու վերաբերյալ:
Հայտնվում է, որ վերոհիշյալ միջնորդության քննության նպատակով դատական նիստը տեղի կունենա 2019 թվականի հուլիսի 18-ին ժամը 17:20-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում /հասցե` ք.Երևան, Նազարբեկյան 40, թիվ 3 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստաող փաստաթղթով:
Դատավորի օգնական Տ.Մանուչարյան

Հասցե` ք․Երևան,Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 339596,112

Էլ. փոստ`