Թիվ ԵԴ/15919/02/19 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում
09.07.2019
Պատասխանող՝ «Թուլս Թաուն» ՍՊ ընկերությանը
/ք.Երևան, Նիկողայոս Տիգրանյան 27/
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Մարինա Տաշչյան) 04.06.2019թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Ռուբիկ Վոլոդյայի Հայրապետյանի հայցադիմումը ընդդեմ «Թուլս Թաուն» ՍՊ ընկերության՝ «Թուլս Թաուն» ՍՊ ընկերության կողմից չվճարված աշխատավարձը, վերջնահաշվարկը և դրա նկատմամբ տույժը բռնագանձելու պահանջի մասին, որպիսի որոշումը և հայցն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել են Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
Հասցե` ք. Երևան Հրաչյա Ներսիսյան 10
Հեռ..` +374 10 209776
Էլ. փոստ`