Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/1873/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

09.07.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված


Արմեն Հարությունյանին
/ք. Երևան, Վ.Փափազյան տուն 26/
Մարտուն Հարությունյանին
/ք. Երևան, Վ.Փափազյան տուն 26/

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Գ.Թորոսյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Արարատբանկ» ԲԲԸ-ի ընդդեմ Արմեն Հարությունյանի, Մարտուն Հարությունյանի` վարկի գումարը, տոկոսները և տույժերը բռնագանձելու, բռնագանձումը նաև գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019թ-ի հուլիսի 18-ին, ժամը 11:40-ին/ ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40,Դատարանում, 3-րդ հարկ, դատական նիստերի թիվ 5-րդ դահլիճ, հեռ. 33-95-96, և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի, 118-րդհոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Դ. ԱՂԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +347 10 33 95 96 / 114

Էլ. փոստ`