Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/1168/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

09.07.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի78-րդ հոդված

Երրորդ անձ՝ Յուրա Պողոսյանին
/ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Լազյան 45/4/

2018 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-110-Ն ՀՀ օրենքի համաձայն ընդունվել է ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 09-ին: Նշված օրենսգրքի 9-րդ բաժնի 61-րդ գլխի եզրափակիչ և անցումային դրույթների 439 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս կիրառվում են ՀՀ քաղաքացիական դատվարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը: Իսկ 4-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:
Սույն գործը դատարան է ներկայացվել դեռևս 2017 թվականի մայիսի 23-ին, հետևաբար դրա նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը:
Դեռևս 2019 թվականի փետրվարի 08-ի և ապրիլի 26-ի դատարանի գրություններով Ձեզ էր ուղարկվել ուղեկցական գրությունները, գործը վարույթ ընդունելու, գործի կասեցված վարույթը վերսկսելու և դատաքննության նշանակելու մասին որոշումը, սակայն Ձեզ ուղարկված փաստաթուղթը փոստային ծառայության կողմից վերադարձվել են դատարան:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Վարդանյանի վարույթում գտնվող ըստ հայցի Բագրատիոն Էդուարդի Դարբինյանի ընդդեմ <<Ամերիաբանկ>> ՓԲ ընկերության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք՝ Խաչիկ Վալտերի Լևոնյանի և Յուրա Պողոսյանի՝ գույքը հանձնել պարտավորեցնելու պահանջի մասին հա. ԼԴ/1168/02/17 քաղաքացիական գործով 2019 թվականի հուլիսի 09-ին՝ ժամը 16:30-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11:30-ին /դահլիճ N5/ և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով, և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես երրորդ անձ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8 հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374322 2-33-93

Էլ. փոստ`