Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/1999/02/19 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

09.07.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՇԴ/1999/02/19
<<09>> հուլիսի 2019 թվական




ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ՊԱՐՈՆ Ս. ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ




Հարգելի պարոն Բալասանյան,
Դատարանի վարույթում է գտնվում թիվ ՇԴ/1999/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի <<ՄՏՍ Հայաստան>> ՓԲԸ-ի ընդդեմ Նելի Համլետի Օհանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
<<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվել են սույն գործով պատասխանող Նելի Համլետի Օհանյանին (հասցե՝ ք. Գյումրի, տնակ 226/087), որը վերադարձվել է դատարան՝ <<անհայտ>> նշագրումով:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով՝ անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցներ սույն գրությունը, հայցադիմումը և հայցադիմումին կից փաստաթղթերը վերջինիս հանձնելու համար:
Միաժամանակ, եթե ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր չի լինի դրանք հանձնել Նելի Համլետի Օհանյանին, խնդրվում է վերջինիս գտնվելու (բնակվելու) վայրի վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում այն տրամադրել դատարանին:
Կից ուղարկվում է <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշումը, և կից գրությունը:


Դատավորի օգնական Գ. Հակոբյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +37431251025

Էլ. փոստ`