Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/0415/02/19 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

10.07.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՇԴ/0415/02/19
<<01>> հուլիսի 2019 թվական

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Քաղաքացիական գործով պատասխանող
Սյուզաննա Սիրեկանի Ղազարյանին
(հասցե՝ ք. Գյումրի, Տերյան 133/001 տնակ)

Դատարանի վարույթում է գտնվում թիվ ՇԴ/0415/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Կարեն Ալբերտի Ասմարյանի ընդդեմ Արարատ Գրիգորի Խառատյանի և Սյուզաննա Սիրեկանի Ղազարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվել են սույն գործով պատասխանող Սյուզաննա Սիրեկանի Ղազարյանին (հասցե՝ ք. Գյումրի, Տերյան 133/001 տնակ), որը վերադարձվել է դատարան՝ <<անհայտ>> նշագրումով:
Նույն հասցեով վերջինիս ուղարկվել է նաև Դատարանի 26.06.2019 թվականի <<Նախնական դատական նիստ նշանակելու մասին>> որոշումը և դատական ծանուցագիրը:
Տեղեկացվում եք, որ 26.06.2019 թվականի <<Նախնական դատական նիստ նշանակելու մասին>> որոշումը և դատական ծանուցագիրը դեպոնացված է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրան ծանոթանալու նպատակով (հասցե՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):



Դատավորի օգնական՝ Գ. Հակոբյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +374 312 51025

Էլ. փոստ`