Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ/0041/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

10.07.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԴԱՎԻԹ ՊԱՎԼԻԿԻ ԳԵՎՈՐԴՅԱՆԻՆ
(Հասցե` ՀՀ, քաղաք Երևան, Տիգրան Մեծ պողոտա 27/2 շենք, թիվ 6,7)

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2019 թվականի մարտի 28-ի որոշմամբ թիվ ԱՐԱԴ/0041/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Արթուր Լավրենտիի Միքաելյանի հայցի ընդդեմ Դավիթ Պավլիկի Գևորգյանի և Վահե Աշոտի Վարդանյանի, երրորդ անձ Դավիթ Պավլիկի Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
Դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019 թվականի օգոստոսի 06-ին, ժամը 14:30-ին, քաղաք Երևան, Օտյան 52/3 հասցեում:
Դուք՝ որպես պատասխանող հրավիրվում եք մասնակցելու դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ կետը սահմանում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:
Ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարությանօրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք պարտավոր են դատարանին և գործին մասնակցող այլ անձանց հայտնել գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում դատավարական փաստաթղթերը ուղարկվում են նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում:
Կից ուղարկվում է Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2019 թվականի մարտի 28-ի որոշումը /երկու էջ/:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Օտյան փողոց 53/2

Հեռ..` +374 10 742830

Էլ. փոստ`