Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/3389/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

10.07.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

<<21>> հունիսի 2019թ.
Գործ թիվ ՇԴ/3389/02/17



Քաղաքացիական գործով պատասխանող
Սվետլանա Մանուկյանին
(ք. Գյումրի, Անի թաղ., 5փ., 6շ., բն.24)


Տեղեկացվում եք այն մասին, որ ըստ հայցի <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ն ընդդեմ Մյասնիկ Արամայիսի Մանուկյանի, Արամայիս Մակարի Մանուկյանի, Արթուր Արամայիսի Մանուկյանի, Գոհար Արամի Մանուկյանի, Մակար Արամայիսի Մանուկյանի` ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին թիվ ՇԴ/3389/02/17 քաղաքացիական գործով 20.06.2019 թվականին, ժամը 12։00-ին նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է հուլիսի 11-ին։
Դուք (Ձեր ներկայացուցիչը), որպես պատասխանող, անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև լիազորագրով) 2019 թվականի հուլիսի 11-ին հրավիրվում եք Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7)` նույն օրը ժամը 17:00-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար (դատական նիստերի դահլիճ թիվ 6):
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ գործը թողնվում է առանց քննության եթե՝ ծանուցված հայցվորը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:





Դատավորի օգնական` Գ. Հակոբյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +374 312 51025

Էլ. փոստ`