Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/3036/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.07.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



Քաղաքացիական գործով պատասխանող
Գևորգ Ավետիսյանին
/ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան թ., 14շ., 52բն./

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Գ.Թորոսյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Գևորգ Ավետիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանը որոշում է կայացրել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որը ևս օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ վճիռը կհրապարակվի 2019 թվականի հուլիսի 18-ին դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աջափնյակի նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան 40):
Պարզաբանվում է, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշումները, ծանուցումը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են դատարանի գրասենյակ՝ ք. Երևան, Նազարբեկյան 40 հասցեով):
Պարզաբանվում է նաև, որ գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, միջնորդությունները, ինչպես նաև հակընդդեմ հայց ներկայացնելու Ձեր իրավունքները կարող եք իրականացնել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում, իսկ այն փաստացի չստանալու դեպքում՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային սույն ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրվան հաջորդող օրվանից սկսած ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Դ.ԱՂԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +347 010 33 95 96 / 114

Էլ. փոստ`