Թիվ ՇԴ1/0155/02/19 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր
11.07.2019
ՇԴ1/0155/02/19
<<28>> հունիսի 2019 թվական
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Քաղաքացիական գործով պատասխանող
Աննա Ժորայի Գրիգորյանին
(հասցե՝ ՇՄ գ. Երազգավորս, 2-րդ փ., տուն 40)
ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՇԴ1/0155/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Արեգակ>> ՈւՎԿ ՓԲԸ-ն ընդդեմ Գոհարիկ Արեստակի Հովհաննիսյանի, Յուրիկ Հովհաննեսի Անտոնյանի, Քաջիկ Ժորժիկի Վանոյանի և Աննա Ժորայի Գրիգորյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: Դատարանի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշումն ուղարկվել է պատասխանող Աննա Ժորայի Գրիգորյանին՝ ՇՄ գ. Երազգավորս, 2-րդ փ., տուն 40 հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ <<տեղափոխված>> նշումով: Նույն հասցեով վերջինիս ուղարկվել է նաև Դատարանի 17.06.2019 թվականի <<Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին>> որոշումը:
Տեղեկացվում եք, որ 17.06.2019 թվականի <<Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին>> որոշումը դեպոնացված է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրան ծանոթանալու նպատակով (հասցե՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների խախտմամբ վկայակոչված փաստերը հաշվի չեն առնվում, իսկ դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք վկայակոչողը (ներկայացնողը) հիմնավորում է սահմանված ժամկետում տվյալ փաստը վկայակոչելու, դատավարական փաստաթուղթը կամ ապացույցը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Միաժամանակ տեղեկացվում է, որ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, իսկ դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով (www.court.am):
Դատավորի օգնական՝ Գ. Հակոբյան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7
Հեռ..` +37431251025
Էլ. փոստ`