Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/ 8074/02/19 քաղաքացիական գործով Աշոտ Թորոսյանին ուղղված դատական ծանուցագիր

11.07.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵԴ/ 8074/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Անահիտ Մնացականյանի ներկայացուցիչ՝ Ալինա Սարգսյանի՝ ընդդեմ Գոհար Մնացականյանի, Աշոտ Թորոսյանի և Մարիաննա Սահակյանի՝ ընդհանուր գույքից բնեղենով 1/24-րդ բաժինն առանձնացնելու, իսկ առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու՝ ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև՝ նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Աշոտ Թորոսյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Աշոտ Թորոսյանի հաշվառման հասցեն է՝ ք. Երևան, Եղբայրության փող., 16 շենք, բն. 51:

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 շենք

Հեռ..` +37410209710

Էլ. փոստ`