Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/18786/02/19 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

12.07.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /Արաբկիր նստավայր/
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Գործ ԵԴ/18786/02/19
<<12>> հուլիսի 2019թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

Պատասխանող՝ Նարեկ Բալայանին
/ք.Երևան, Կողբացու 1շ. 67բն./

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Արմեն Դանիելյան) 25.06.2019թ. որոշմամբ վարույթ է ընդունվել <Գազպրոմ Արմենիա> ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Նարեկ Բալայանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, որպիսի որոշումը և հայցն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել են Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։
Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Կ. ԱԶՆԱՈՒՐՅԱՆ




Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-23-93-93

Էլ. փոստ`