թիվ ԳԴ1/0006/02/19 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
12.07.2019
Քաղաքացիական գործով պատասխանող
Արթուր Գոռի Հովհաննիսյանին
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Գագարին, Թումանյան փ, շ. 3., բն.1
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ1/0006/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ) ընդդեմ Արթուր Գոռի Հովհաննիսյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Արթուր Գոռի Հովհաննիսյանին (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Գագարին, Թումանյան փ., 3 շ., բն. 1), սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «Տեղափոխված» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարանի Գավառի նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ1/0006/02/19 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2019 թվականի օգոստոսի 06-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ