Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/0875/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.07.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

3101, Գյումրի, Անկախության հր. 7, mail - shirak-dataran@mail.ru
ՇԴ /0875/02/19
17.05.2019թ.
Ե-
Պատասխանող` Հասմիկ Մխոյանին
/հասցե` ք. Գյումրի, Շչեդրինի փող., 1/3 տուն/

Հայտնվում է, որ քաղաքացիական գործն ըստ հայցի Սուսաննա Մանուկի Պապոյանի, Աիդա Ալիկի Պապոյանի, Թորոս Կարլենի Պապոյանի, Կարլեն Թորոսի Պապոյանի և Կարինե Թորոսի Պապոյանի օրինական ներկայացուցիչներ Աիդա Ալիկի Պապոյանի և Թորոս Կարլենի Պապոյանի հայցն ընդդեմ Մարինե Յուրիկի Պապոյանի, Վարդան Կարլենի Պապոյանի, Լուսինե Վարդանի Պապոյանի օրինական ներկայացուցիչներ Մարինե Յուրիկի Պապոյանի և Վարդան Կարլենի Պապոյանի, Արմինե Վարդանի Պապոյանի, Սուսաննա Վարդանի Պապոյանի, Սեդա Կարլենի Պապոյանի, Արաքս Ռուբիկի Մխոյանի, Հասմիկ Արաքսի Մխոյանի և Հովհաննես Արաքսի Մխոյանի` փոխհատուցումով բաժնեմասը դադարեցնելու պահանջի մասին հայցադիմումն, ընդունվել է դատարանի վարույթ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի համաձայն՝ Դուք պարտավոր եք հայցադիմումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան, որը պետք է պարունակի դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/, հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին Ձեր դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետեւյալ հարցերին, թե հայցի հիմքում ընկած որ փաստերը Դուք չեք ընդունում, արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար, այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, եւ այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը՝ համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված, պատասխանին կցվող փատաթղթերի եւ ներկայացվող ապացույցների ցանկը: Պատասխանին կից պարտավոր եք ներկայացնել Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր եւ իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե Դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, եւ եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը եւ կից փաստաթղթերը հայցվորին եւ գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Սույն գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2019 թվականի հուլիսի 16-ին ժամը 14:05-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /հասցեն ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7, դատական նիստերի դահլիճ N 8/ :
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օր-ի 147 հոդվածի 3-րդ կետի` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Խնդրվում է նշված օրը ներկայանալ նախնական դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով:

Դատավոր` Լ. Խաչատրյան
Դատավորի օգնական` Ջ. Գրեյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +374 312 50173

Էլ. փոստ`