Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/12179/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.07.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/12179/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ Գեղամ Բաղդասարի Բաղդասարյանի, Անահիտ Հայկազի Բաղդասարյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան` Ընկերությունը հայտնել է, որ <<Օրանժ Արմենիա>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Վաճառող) և Գեղամ Բաղդասարյանի միջև կնքվել է թիվ 3284142 բաժանորդային Պայմանագիր, որի համաձայն՝ Վաճառողը Պատասխանող Գեղամ Բաղդասարյանի ժամանակավոր օգտագործմանն ու տիրապետմանն է հանձնվել Iphone 6s 16GB մոդելի բջջային հեռխաոս: Իսկ Անահիտ Բաղդասարյանը հանդիսացել է որպես երաշխավոր: Գնորդի և երաշխավորի կողմից սահմանված կարգով չի կատարվել վճարումներ և Պատասխանողի վերոնշյալ պարտքը Վաճառողի կողմից փոխանցվել է <<Նաիրի Ինշուրանս>> ապահովագրական ՍՊԸ-ին և Ընկերության կողմից դիտվել որպես ապահովագրական հայտ:
Պայմանագրի 15-րդ կետի համաձայն՝ Գնորդի կողմից կատարվելիք վճարային պարտավորությունների ռիսկը ապահովագրվել է, որի հիման վրա Ընկերությունը ձեռք է բերել պարտքը Գնորդից պահանջելու իրավունք:
Պատասխանողների պարտքը սույն դիմումի ներկայացման օրվա դրությամբ կազմում է 351.168 ՀՀ դրամ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ հոդվածներով և 54-րդ գլխի պահանջներով, ինչպես նաև կողմերի միջև կնքված պայմանագրերով և համաձայնագրերով Ընկերությունը պահանջել է Գեղամ Բաղդասարյանից և Անահիտ Բաղդասարյանից համապարտության կարգով բռնագանձել 351.168 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 25.04.2019 թվականին և կազմվել թիվ ԵԴ/1202121790/02/19 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատական կազմին հանձնվել է 30.04.2019 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 13.05.2019 թվականի որոշմամբ <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊԸ-ի ընդդեմ Գեղամ Բաղդասարի Բաղդասարյանի, Անահիտ Հայկազի Բաղդասարյանի` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի` 13.05.2019 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու>> մասին որոշումը Գեղամ Բաղդասարի Բաղդասարյանի, Անահիտ Հայկազի Բաղդասարյանի կողմից ստացվել է 23.05.2019 թվականին:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
Դատավոր Ս. Երիցյանը 27.06.2019 թվականից մինչև 08.07.2019 թվականը ներառյալ գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/12179/02/19 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊԸ-ի ընդդեմ Գեղամ Բաղդասարի Բաղդասարյանի, Անահիտ Հայկազի Բաղդասարյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/12179/02/19 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 28.08.2019 թվականին Հայաստանի Հանրապետության դատական համակարգի պաշտոնական կայքում (www.court.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`