Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/13192/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.07.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/13192/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր



Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի Երևանի քաղաքապետի` ի դեմս Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանի (այսուհետ՝ նաև Համայնք) ընդդեմ Վարդան Հայկի Վարդանյանի (այսուհետ՝ նաև Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան` Երևանի համայնքի` ի դեմս Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Ա. Աբրահամյանի հայտնել է, որ պատասխանողը հանդիսանում է ք. Երևան, Արցախի փող., 8/4 շենք, հ. 48բն. սեփականատերը: Պատասխանողը չի կատարել <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի և Երևան քաղաքի ավագանու որոշումների պահանջները:
Պատասխանողի ժամկետանց պարտավորության հանրագումարը 22.03.2019 թվականի դրությամբ կազմում է 9.371 ՀՀ դրամ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի դրույթներով, <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 121-րդ, 122-րդ հոդվածներով, պահանջել է պատասխանող Վարդան Հայկի Վարդանյանից բռնագանձել 9.371 ՀՀ դրամ գումար, որից ապառք՝ 8.164 ՀՀ դրամ, տույժ՝ 1.207 ՀՀ դրամ, ինչպես նաև Համայնքի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 03.05.2019 թվականին և կազմվել թիվ ԵԴ/13192/02/19 քաղաքացիական գործը:
Քաղաքացաիական գործը դատական կազմին հանձնվել է 07.05.2019 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 17.05.2019 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետի` ի դեմս Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի ընդդեմ Վարդան Հայկի Վարդանյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի` 17.05.2019 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու>> մասին որոշումը Վարդան Հայկի Վարդանյանի կողմից ստացվել է 30.05.2019 թվականին:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/13192/02/19 քաղաքացիական գործն, ըստ հայցի Երևանի քաղաքապետի` ի դեմս Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի ընդդեմ Վարդան Հայկի Վարդանյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/13192/02/19 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 28.08.2019 թվականին Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական կայքում (www.court.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`