Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/12855/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.07.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/12855/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<Հայաստանի ավտոապահովագրողերի բյուրո>> իրավաբանական անձանց միության (այսուհետ՝ նաև Բյուրո) ընդդեմ Սամվել Պարգևի Սարգսյանի, Սարգիս Հարությունի Կիրակոսյանի (այսուհետ նաև`Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան` Բյուրոն հայտնել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին, ժամը 15:45-ի սահմաններում Երևան քաղաքի Ռիո մոլի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում միմյանց են բախվել պատասխանող Սարգիս Կիրակոսյանի կողմից վարած <> մակնիշի 34 OC 880 հաշվառման համարանիշներով ավտոմեքենան և Արտյոմ Մելքոնյանի կողմից վարած <> մակնիշի 50 MF 101 հաշվառման համարանիշով ավտոմեքենան:
Բյուրոյի 09.04.2019 թվականի տեղեկանքների համաձայն՝ պատահարի պահին Opel Vectra 1.6>> մակնիշի 34 OC 880 հաշվառման համարանիշներով ավտոմեքենայի վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագիրը առկա չի եղել, իսկ <> մակնիշի 50 MF 101 հաշվառման համարանիշով ավտոմեքենան ունեցել է ԱՊՊԱ պայմանագիր <<Սիլ Ինշուրանս>> ԱՓԲԸ-ի հետ:
<<Սիլ Ինշուրանս>> ԱՓԲ ընկերությունը, որպես Բյուրոյի կանոնների համաձայն Բյուրոյի ներկայացուցիչ կարգավորել է հատուցման գործընթացը:
Փաստորեն, Բյուրոն նկատի ունենալով այն հանգամանքը, որ <> մակնիշի 34 OC 880 հաշվառման համարանիշներով ավտոմեքենան պատահարի պահին չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր, օրենքի և Բյուրոյի կանոնների համաձայն տուժող Լիանա Մելքոնյանին է փոխհատուցել <> մակնիշի 50 MF 101 հաշվառման համարանիշով ավտոմեքենային պատճառված գույքային վնասը՝ 100.000 ՀՀ դրամ գումարի չափով, միաժամանակ Օրենքի 49-րդ հոդվածի ուժով ձեռք է բերել հետադարձ պահանջի իրավունք:
Ելնելով վերոգրյալից Բյուրոն պահանջել է պատասխանողներ Սամվել Պարգևի սարգսյանից և Սարգիս Հարությունի Կիրակոսյանից բռնագանձել 101.479 ՀՀ դրամ գումար, որից 100.000 ՀՀ դրամ գումարը որպես տուժող Լիանա Մելքոնյանին պատճառված և Բյուրոյի կողմից հատուցված վնասի գումար, 1479 ՀՀ դրամ գումարը 19.03.2019 թվականից մինչև դատարան հայց ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկելիք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումար, ինչպես նաև 100.000 ՀՀ դրամ գումարի նկատմամվ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ՝ հաշվարկը սկսած սույն հայցադիմումը դատարան ներկայացնելու հաջորդ օրվանից: Հայցապահանջի բավարարման դեպքում Պատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել նաև 55.000 ՀՀ դրամ գումար, որպես փասաբանի խելամիտ վարձատրության գումար, ինչպես նաև Բյուրոյի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 02.05.2019 թվականին և կազմվել թիվ ԵԴ/12855/02/19 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 07.05.2019 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 17.05.2019 թվականի որոշմամբ <<Հայաստանի ավտոապահովագրողերի բյուրո>> իրավաբանական անձանց միության ընդդեմ Սամվել Պարգևի Սարգսյանի, Սարգիս Հարությունի Կիրակոսյանի` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի` 17.05.2019 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու>> մասին որոշումը Սամվել Պարգևի Սարգսյանի, Սարգիս Հարությունի Կիրակոսյանի կողմից ստացվել է 30.05.2019 թվականին:
Պատասխանողների կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/12855/02/19 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Հայաստանի ավտոապահովագրողերի բյուրո>> իրավաբանական անձանց միության ընդդեմ Սամվել Պարգևի Սարգսյանի, Սարգիս Հարությունի Կիրակոսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/12855/02/19 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 28.08.2019 թվականին Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական կայքում (www.court.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`