Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/12999/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.07.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/12999/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Բանկ) ընդդեմ Հովհաննես Անատոլյայի Խառատյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,
ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան` Բանկը հայտնել է, որ հայցվորի և Հովհաննես Անատոլյայի Խառատյանի միջև 18.11.2016 թվականին կնքված թիվ TP16/94619 Պարտքի տարաժամկետ մարման պայմանագրի համաձայն, Պատասխանողը Վենուս-էլ ՍՊԸ-ից գնած բջջային հեռախոս Samsung A310 ապրանքի արժեքի վճարումը հետաձգելու իրավունք է ստացել և պարտավորվել է Բանկին վճարել 150.500 ՀՀ դրամ գումար և տոկոսներ՝ հաշվարկված պարտքի մնացորդային արժեքի վրա տարեկան 23,4 տոկոս դրույքաչափով:
Պատասխանողը պատշաճ չի կատարել վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները և 26.03.2019 թվականի դրությամբ վերջինիս պարտքը Բանկի նկատմամբ կազմում է 149.192,80 ՀՀ դրամ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 880-րդ, 887-րդ, 411-րդ հոդվածներով, 437-րդ հոդվածի 3-րդ կետով, 881-րդ հոդվածի 2-րդ կետով, պահանջել է Հովհաննես Անատոլյայի Խառատյանից բռնագանձել 149.192,80 ՀՀ դրամ գումար, 107.637.70 ՀՀ դրամ մայր գումարի վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն հաշվարկել տոկոսներ՝ հայցադիմումը դատարան մուտքագրելու հաջորդող օրվանից սկսած մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, ինչպես նաև Բանկի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 03.05.2019 թվականին և կազմվել թիվ ԵԴ/12999/02/19 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատական կազմին հանձնվել է 07.05.2019 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 17.05.2019 թվականի որոշմամբ <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Հովհաննես Անատոլյայի Խառատյանի` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի` 16.05.2019 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու>> մասին որոշումը Հովհաննես Անատոլյայի Խառատյանի կողմից ստացվել է 30.05.2019 թվականին:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/12999/02/19 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Հովհաննես Անատոլյայի Խառատյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/12999/02/19 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 28.08.2019 թվականին Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական կայքում (www.court.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`