Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/14721/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.07.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/14721/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր



Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<Յուքոմ>> ՍՊԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ Գագիկ Հայկի Բազիկյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան՝ Ընկերությունը հայտնել է, որ 08.04.2016 թվականին Ընկերության և Պատասխանողի միջև կնքվել է թիվ 302964 բաժանորդային պայմանագիրը՝ 55208069 հեռախոսահամարի միջոցով Հայցվորի կողմից մատուցվող հետվճարային շարժական հեռախոսակապի ծառայություններ ստանալու մասին:
Պատասխանողը ընդունել է Universal 2900 հետվճարային սակագնային պլանը:
Universal 2900 հետվճարային սակագնային պլանի պայմանների համաձայն՝ ամսավճարում ներառված րոպեները, ՄԲ-երը կամ SMS-ները բաժանորդի հաշվին փոխանցվում են յուրաքանչյուր ամսվա 1-ից, որի համար պետք է վճարել մինչև հաջորդ ամսվա 20-ը:
Պատասխանողը խախտել է Պայմանագրով և Համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, այն է՝ Պայմանագրով սահմանված ժամկետներում չի վճարելմատուցված ծառայության համար
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի, 345-րդ, 347-րդ, 348-րդ, 352-րդ, 369-րդ, 375-րդ, 376-րդ, 377-րդ, 409-րդ հոդվածների դրույթներով, ինչպես նաև ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 121-րդ և 122-րդ հոդվածներով պահանջել է պատասխանող Գագիկ Հայկի Բազիկյանից բռնագանձել 9.123 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև բռնագանձել 1459,68 ՀՀ դրամ, որպես դատական ծապս և Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 16.05.2019 թվականին և կազմվել թիվ ԵԴ/14721/02/19 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 21.05.2019 թվականին: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 31.01.2019 թվականի որոշմամբ <<Յուքոմ>> ՍՊԸ-ի ընդդեմ Գագիկ Հայկի Բազիկյանի` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի` 31.05.2019 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու>> մասին որոշումը Գագիկ Հայկի Բազիկյանի կողմից ստացվել է 17.06.2019 թվականին:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/14721/02/19 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Յուքոմ>> ՍՊԸ-ի ընդդեմ Գագիկ Հայկի Բազիկյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/14721/02/19 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 30.08.2019 թվականին Հայաստանի Հանրապետության դատական համակարգի իշխանության կայքում (www.court.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`