Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/2989/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.07.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պատասխանող Ալեքս Մելիքի Գասպարյանին
(ՀՀ քաղաք Երևան Հանրապետության 46 բնակարան 14ա)

Ըստ Հապետ Էդիկի Խաչատրյանի հայցի ընդդեմ «Իմպերիում Պլազա» փակ բաժնետիրական ընկերության, «Պլազա Սիստեմս» փակ բաժնետիրական ընկերության, Անահիտ Օնիկի Մնացականյանի և Ալեքս Մելիքի Գասպարյանի՝ «Ճանաչել Հայցվոր Հապետ Խաչատրյանի սեփականության իրավունքի խախտումը քաղաք Երևան Ամիրյան 4/4 հասցեներում գտնվող 10 տարածք հասցեի նկատմամբ` տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունքների մասով` քաղաք Երևան Ամիրյան փողոցից այնուհետև քաղաք Երևան Ամիրյան 4/2 հասցեով դեպի քաղաք Երևան Ամիրյան 4/4 հասցեում գտնվող 10 հասցեի տարածքի սկսած սեփականության իրավունքի պետական գրանցման պահից, ճանաչել Պատասխանողների պարտականությունը վերացնելու Հայցվորի իրավունքների խախտումը և ապահովելու քաղաք Երևան Ամիրյան փողոցից մուտք քաղաք Երևան Ամիրյան 4/2 հասցեով դեպի Հայցվորի քաղաք Երևան Ամիրյան 4/4 հասցեում գտնվող 10 տարածք» պահանջների մասին քաղաքացիական գործով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019 թվականի հոկտեմբերի 09-ին, ժամը 15:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրվաիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է Ձեզ, որ դեռևս 15.04.2019 թվականին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր թիվ Մ-30627/19 մուտքի համարով մուտքագրված «Հայցադիմումի պատասխան»-ը ստորագրվել է Ձեր ներկայացուցիչ Վարդուհի Մկրտչյանի կողմից, սակայն չի կցվել համապատասխան լիզաորագիր, ինչպես նաև վերջինիս հասցեի ծանուցման վերաբերյալ ոչ մի գրառում առկա չէ:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Է.ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Մովսես Խորենացու փողոց 162ա

Հեռ..` +374 10 573444

Էլ. փոստ`