Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/0790/17/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.07.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6 մաս

Պատասխանող` Անդրանիկ Յուրիի Զաքարյանին
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան 201 շենք, բն. 11 /

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Մարինա Տաշչյան) 17.06.2019թ. որոշմամբ վարույթ է ընդունվել ըստ դիմումի «Յունիբանկ» ԲԲԸ-ի ` «Օպտիմուս Լեքս» ՍՊ ընկերության մշտապես գործող արբիտրաժային դատարանի 22.05.2017 թվականի թիվ 01-080/04/17 վճիռը պարտադիր ճանաչելու և վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Նույն դատարանը 16.07.2019թ. որոշում է կայացրել նախնական դատական նիստ նշանակելու մասին, որը ևս օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ սույն քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 2019 թվականի սեպտեմբերի 05-ին, ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր, ք.Երևան, Հ.Ներսիսյան 10, թիվ 6 դահլիճ):
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ք. Երևան Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 209776

Էլ. փոստ`