Թիվ ԱՎԴ2/0089/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
16.07.2019
Դատական Ծանուցագիր
Հարություն Գուլյանին
Արարատի մարզ, գ. Հայանիստ
Թիվ ԱՎԴ2/0089/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Հայանիստ համայնքի ընդդեմ Մանվել Գուլյանի, Իռա Լաղինյանի, Հարություն Գուլյանի՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին դատական նիստը նշանակվել է 2019 թվականի հոկտեմբերի 28-ին, ժամը՝ 14:20-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Մասիս, Հերացու 26/31/ :
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստ անցկացնել իր բացակայությամբ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակ և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Դատավորի օգնական՝ Վ. Ավետիսյան
Հասցե` ՀՀ Արարատի մարզ ք. Մասիս Հերացու 26/31
Հեռ..` +37423645350
Էլ. փոստ`