Թիվ ԼԴ/3848/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Վախթանգ Պարսամի Մկրտումյանին ուղղված դատական ծանուցագիր
17.07.2019
ՎԱԽԹԱՆԳ ՊԱՐՍԱՄԻ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ
/Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Երևանյան 147/1շ., 5բն./
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր` Ա. Մկոյանի վարույթում է գտնվում թիվ ԼԴ/3848/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ձեզ, Ելենա Պարսամի Մկրտումյանի, Կարեն Սամվելի Գյոզալյանի, Լուսինե Գագիկի Բուլղադարյանի, Անահիտ Վասիլի Դանիելյանի, Էմմա Խալաթի Գյուլազյանի և Գագիկ Հարությունի Բուլղադարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի նախնական դատական նիստը հետաձգվել և վերանշանակվել է 2019 թվականի սեպտեմբերի 05-ին ժամը 15:00-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1):
Որպես Պատասխանող անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը մասնակցելու դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Հասցե` քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբ. 10
Հեռախոս` 0255/2-22-03/
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10
Հեռ..` +374 255 22203
Էլ. փոստ`