Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/1170/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Ռոզա Սուրենի Կիրակոսյանին ուղղված դատական ծանուցագիր

17.07.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՌՈԶԱ ՍՈՒՐԵՆԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ
/Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մոսկովյան փող., 52/3 շենք, 33բն./

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ռոզա Սուրենի Կիրակոսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
2019 թվականի հունիսի 11-ին նշանակված նախնական դատական նիստին Ձեր չներկայանալու պատճառով նախնական դատական նիստը անց է կացվել Ձեր բացակայությամբ:
Նախնական դատական նիստի ժամանակ, ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան, դատարանի կողմից Հայցվոր կողմի վրա է դրվել հետևյալ փաստերի ապացուցման պարտականությունը`
- այն, որ կողմերի միջև 2017 թվականի օգոստոսի 31-ին կնքվել է վարկային պայմանագիր:
-այն որ 2018 թվականի փետրվարի 20-ի դրությամբ իր պարտավորությունները ոչ պատշաճ կատարելոև հետևանքով պատասխանող Ռոզա Սուրենի Կիրակոսյանի վարկի պարտքի ընդհանուր գումարը կազմում է 119,677.50 ՀՀ դրամ:
Դատարանի 2019 թվականի հունիսի 11-ի որոշմամբ քաղաքացիական գործը նշանակվել է դատաքննության 2019 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սպիտակի նստավայրում /հասցե՝ ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1/:
Դատարանի կողմից ապացույցների ներկայացման ժամկետ է սահմանվել մինչև 2019 թվականի սեպտեմբերի 03-ը:
Որպես Պատասխանող անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված կարգի համաձայն` գործը քննության կառնվի Ձեր բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 22203

Էլ. փոստ`