Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/15782/02/19 քաղաքացիական գործով մասին դատական ծանուցագիր

19.07.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/15782/02/19 քաղաքացիական գործով մասին դատական ծանուցագիր

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<Յուքոմ>> ՍՊԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ Արմեն Զաքարի Զաքարյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան՝ Ընկերությունը հայտնել է, որ 28.10.2015 թվականին Ընկերության և Պատասխանողի միջև կնքվել է թիվ 3202212 բաժանորդային պայմանագիրը՝ 41477040 հեռախոսահամարի միջոցով Ընկերության կողմից մատուցվող հետվճարային շարժական հեռախոսակապի ծառայություններ ստանալու մասին: Պատասխանողն ընտրել է U!Flash 6000 սակագնային պլանը՝ հատուկ առաջարկի շրջանակում:
Հատուկ առաջարկի շրջանակներում Պատասխանողը U!Flash 6000 սակագնային պլանից օգտվում է 5000 ՀՀ դրամ ամսավճարով՝ պարտավորվելով մնալ Ընկերության շարժական ինտերնետ ծառայության և U!Flash 6000 սակագնային պլանի բաժանորդ 18 ամիս:
Եթե մինչև 18 ամսյա ժամկետի լրանալը Պատասխանողի կամ Ընկերության նախաձեռնությամբ բաժանորդային պայմանագիրը լուծվում է Պատասխանողը պարտավորվում է վճարել 15.000 ՀՀ դրամ որպես հրաժարագին:
Պատասխանողը միակողմանի խախտելով Պայմանագրով ստանձնած պարտավորությունները սահմանված ժամկետներում չի կատարել ստանձնած վճարման պարտականությունները և Պատասխանողի պարտքը Հայցվորի նկատմամբ կազմում է 58.272 ՀՀ դրամ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի, 345-րդ, 347-րդ, 348-րդ, 352-րդ, 369-րդ, 375-րդ, 376-րդ, 377-րդ և 409-րդ հոդվածներով և ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 121-րդ և 122-րդ հոդվածի պահանջել է պատասխանող Արմեն Զաքարի Զաքարյանից բռնագանձել 58.272 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև որպես դատական ծախս բռնագանձել 9323,52 ՀՀ դրամ, ինչպես նաև Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 24.05.2019 թվականին և կազմվել թիվ ԵԴ/15782/02/19 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 29.05.2019 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի`07.06.2019 թվականի որոշմամբ <<Յուքոմ>> ՍՊԸ-ի ընդդեմ Արմեն Զաքարի Զաքարյանի` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի` 07.06.2019 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու>> մասին որոշումը Արմեն Զաքարի Զաքարյանի կողմից ստացվել է 25.06.2019 թվականին:
Պատասխանողների կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/15782/02/19 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Յուքոմ>> ՍՊԸ-ի ընդդեմ Արմեն Զաքարի Զաքարյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/15782/02/19 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 02.09.2019 թվականին Հայաստանի Հանրապետության դատական համակարգի իշխանության կայքում (www.court.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`