Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/14306/02/19 քաղաքացիական գործով մասին դատական ծանուցագիր

19.07.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/14306/02/19 քաղաքացիական գործով մասին դատական ծանուցագիր

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<Արդշինբանկ>> ՓԲ ընկերության (այսուհետ նաև` Բանկ) ընդդեմ Հակոբ Լյուդվիկի Աբգարյանի (այսուհետ նաև`Պատասխանող)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,
ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան` Բանկը հայտնել է, որ Հակոբ Լյուդվիկի Աբգարյանն առաջարկ-դիմում է ներկայացրել Բանկին առաջարկելով վճարային քարտերի վարկավորման կանոններին և պայմաններին համապատասխան՝ իր հետ կնքել հաշվարկային քարտի վարկային պայմանագիր, իսկ Բանկն ընդունել է առաջարկի՝ 08.12.2016 թվականին տրամադրելով վարկային սահմանաչափը և կողմերի միջև պայմանագիր կնքված է համարվել:
Հիշյալ պայմանագրով Բանկը 08.12.2016 թվականին պատասխանողին տրամադրել է 200.000 ՀՀ դրամի չափով վարկային գիծ, տարեկան 24 տոկոս դրույքով, մինչև 08.12.2019 թվականը վերադարձնելու ժամկետով:
Պատասխանողը պատշաճ չի կատարել վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները և 08.04.2019 թվականի դրությամբ վերջինիս պարտքը Բանկի նկատմամբ կազմում է 342.329,20 ՀՀ դրամ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887—րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 116-րդ, հոդվածի 6-րդ կետով պահանջել է Հակոբ Լյուդվիկի Աբգարյանից բռնագանձել 342.329,20 ՀՀ դրամ՝ որից վարկի հիմնական պարտք՝ 202.006,80 ՀՀ դրամ, վճարման ենթակա տոկոսներ՝ 109.922,40 ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսագումար՝ 21.434,30 ՀՀ դրամ, ժամկետանց վարկի տոկոսագումար՝ 88.488,10 ՀՀ դրամ, այլ միջնորդավճարների գծով պարտք՝ 30.400 ՀՀ դրամ: Նաև 202.006,80 ՀՀ դրամ վարկի մնացորդին հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ՝ սկսած հայցադիմումը դատարան հանձնված լինելու օրվան հաջորդոց օրվանից մինչև կատարման օրը ներառյալ՝ վարկավորման պայմաններով նախատեսված տարեկան 36 տոկոս դրույքով, ինչպես նաև Բանկի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 14.05.2019 թվականին և կազմվել թիվ ԵԴ/14306/02/19 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատական կազմին հանձնվել է 16.05.2019 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 27.05.2019 թվականի որոշմամբ <<Արդշինբանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Հակոբ Լյուդվիկի Աբգարյանի` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի` 27.05.2019 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու>> մասին որոշումը Հակոբ Լյուդվիկի Աբգարյանի կողմից ստացվել է 08.06.2019 թվականին:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
Դատավոր Ս. Երիցյանը 27.06.2019 թվականից մինչև 08.07.2019 թվականը ներառյալ գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/14306/02/19 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Արդշինբանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Հակոբ Լյուդվիկի Աբգարյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/14306/02/19 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 29.08.2019 թվականին Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական կայքում (www.court.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`