Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԳԴ1/1708/02/19 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

31.07.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


Քաղաքացիական գործով երրորդ անձ
Ֆենյա Դանիելյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Խաչաղբյուր, 4 փող, 22 տուն

ՀՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում <<ԷԿԼՕՖ>> ՈՒՎԿ ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Ա/Ձ Դանիել Մաքսիմի Դանիելյանի, Վանիկ Գևորգի Գասպարյանի, երրորդ անձինք՝ Պարտիկ Մաքսիմի Դանիելյանի, Անահիտ Ջիվանի Դանիելյանի, Մաքրուհի Պարտիկի Դանիելյանի և Ֆենյա Դանիելյանի՝ գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասին:
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով երրորդ անձ Ֆենյա Դանիելյանին (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Խաչաղբյուր, 4 փող, 22 տուն), սակայն ծրարը վերադարձվել է Դատարանին:


Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Մարտունու նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 9)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ք.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Շահումյան 9

Հեռ..` +374 262 4-48-47

Էլ. փոստ`