Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/23825/02/20 քաղաքացիական գործով պատասխանող՝ Հովհաննես Հովհաննիսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

16.09.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Հովհաննես Հովհաննիսյան
Ք. Երևան, Տիչինայի 2 փկղ. տուն 8

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Պետրոսյանի վարույթում է գնտվում քաղաքացիական գործն ըստ հացի <<Սեֆ Ինթերնեյշնլ> ՈՒՎԿ ՍՊ ընկերության ընդդեմ Հովհաննես Հովհաննիսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139 հոդվածի համաձայն` պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր` սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը,
2) գործի համարը,
3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը,
4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը),
5) հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը,
6) հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը,
7) պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը,
8) հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:
3. Պատասխանում կարող են նշվել՝
1) վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը.
2) այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված.
3) պատասխանողի միջնորդությունները.
4) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար.
5) էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ:
4. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե դրանք նախկինում տվյալ գործով չեն ներկայացվել: Ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում պատասխանը համարվում է չներկայացված, եթե նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողը չի հաստատում պատասխանը, կամ չի ներկայացվում ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթուղթ:
5. Պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը և ապացույցները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Եթե պատասխանին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումի պատասխանին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելը հավաստող ապացույցներ:



6. Պատասխանին կից սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացնել պատասխանի հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ:
7. Սույն հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերի պահանջների խախտմամբ ներկայացված պատասխանը համարվում է չներկայացված: Առաջին ատյանի դատարանը եռօրյա ժամկետում պատասխան ներկայացրած անձին տեղեկացնում է այդ մասին՝ նրան պարզաբանելով մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը նշված խախտումները վերացնելու իրավունքը:
8. Հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը փոփոխելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարելու դեպքում առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստում պատասխանողին տրամադրում է ոչ պակաս, քան մեկշաբաթյա ժամկետ՝ փոփոխված հայցադիմումի վերաբերյալ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունել հայցվորի պահանջը մինչև առաջին ատյանի դատարանի կողմից դատաքննությունն ավարտելը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, որը ձևակերպվում է գրավոր, ստորագրում են գործին մասնակցող անձինք և ներկայացվում է դատարանի հաստատմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299 հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:


ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98 հոդվածի համաձայն` դատավարության մասնակիցը պարտավոր է դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իր հասցեի, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին։ Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է այն հասցեով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, որով դատավարության մասնակիցը վերջին անգամ ծանուցվել է, և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այն փաստացի չի ստացել։




Դատավորի օգնական` Ս.Կարապետյան

Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40

Հեռ..` 093-01-09-28

Էլ. փոստ`