Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցում թիվ ԵԴ/7658/02/20 քաղաքացիական գործով պատասխանող «Եվրոպական փորձագիտական ինստիտուտ» ՍՊԸ-ին 07.10.2020թ. «Եվրոպական փորձագիտական ինստիտուտ» ՍՊԸ-ին /ք. Երևան, Եկմալյան փողոց, 6շ., 3-րդ հարկ, սենյակ 1/

07.10.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս




ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/7658/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Գրիգոր Ավետի Մնացականյանի ընդդեմ պատասխանող «Եվրոպական փորձագիտական ինստիտուտ» ՍՊԸ-ի՝ ինքնակամ փորձագետի եզրակացությունն անվավեր ճանաչելու և ապահովագրական պատահարում հայցվորի մեղավոր չլինելու փաստը հաստատելու պահանջների մասին:
Նշված քաղաքացիական գործով 2020 թվականի հոկտեմբերի 26-ին ժամը 16:00-ին նախնական դատական նիստ նշանակելու մասին ծանուցագիրն ուղարկվել է պատասխանող «Եվրոպական փորձագիտական ինստիտուտ» ՍՊԸ-ին հայցադիմումում նշված ք. Երևան, Եկմալյան փողոց, 6շ., 3-րդ հարկ, սենյակ 1 հասցեով, սակայն վերջինիս հետադարձ ծանուցման անդորրագիրը չի վերադարձվել Դատարան:
Հայտնում ենք նաև, որ նշված քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա հասցեում:


Դատավորի օգնական` Մարինե Սիմոնյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մովսես Խորենացի 162 ա

Հեռ..` 00374 010 57-69-55

Էլ. փոստ`