Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԵԴ 27174/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

21.11.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ԹԻՎ ԵԴ 27174/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Լիանա Գափոյան
ք․ Երևան, Ամառանոցային 2տար. 53/17տանը կից տնակ

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Գ Թորոսյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Լիանա Գափոյանի ԵԴ/27174/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ ք․Երևան, Ամառանոցային 2տար. 53/17տանը կից տնակ հասցեով, որը վերադարձվել է Դատարան «անհայտ» նշումով:
Դատարանը 29.09.2020 թվականին որոշում է կայացրել թիվ ԵԴ/27174/02/20 քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով և վճռի հրապարակման օր նշանակել 21.12.2020 թվականին:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Դուք տեղեկացվում եք, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան 40):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան, որը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ:
Միաժամանակ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի՝ առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +347 010 33 95 96 / 114

Էլ. փոստ`