Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/1176/02/11 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.12.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԱԴԴ/1176/02/11 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

հայցվոր՝ Վահագն Հրաչիկի Պետրոսյանին
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Վարսեր

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Վահագն Հրաչիկի Պետրոսյանի ընդդեմ <<Նորաշեն 2007>>> ս/կ-ի՝ նախավճարի գումարը հետ վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստի օր է սահմանվել 2021 թվականի ապրիլի 15-ին, ժամը 14:20-ին (ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս, 40, 1-ին հարկ, դատական նիստերի թիվ 2 դահլիճ, հեռ. 33-95-96), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:


Դատավորի օգնական Հ.Գևորգյան

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`