Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/20070/02/20քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.12.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/20070/02/20քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Դատարանի անվանումը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը /անվանումը/. Լուսինե Գուրգենի Մուրադյան
Նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է. ըստ հայցի Արտյոմ Վարդգեսի Հովհաննիսյանի ընդդեմ Լուսինե Գուրգենի Մուրադյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/20070/02/20 քաղաքացիական գործով` դատական նիստ
Նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին. 2021թ. փետրվարի 15-ին, ժամը 10:05-ին /հասցե` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/
Նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին. պատասխանող
Ծանուցվող անձի հասցե՝ ք. Երևան, Նանսենի փողոց, 21/3 շենք, 13 բնակարան
Գործը քննող դատարանի էլեկտրոնային հասցեն. e-mail։ erebuni-dataran@mail.am,
Նշում`դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` /.../ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Դատավոր՝ Գ. Խաչատրյան
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/3960/02/20
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«09» նոյեմբերի 2020 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խաչատրյանս, նախնական դատական նիստում ըստ հայցի Սլավիկ Հովհաննեսի Կարակոզյանի ընդդեմ <<Անուր>> ՍՊ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով քննարկելով ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև բաշխելու հարցը,


Պ Ա Ր Զ Ե Ց

07.02.2020 թվականին Սլավիկ Հովհաննեսի Կարակոզյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ <<Անուր>> ՍՊ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Միաժամանակ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին:
Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խաչատրյանին է հանձնվել` 12.02.2020 թվականին:
18.02.2020 թվականի ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին միջնորդությունը մերժվել և հայցադիմումը վերադարձվել է:
04.03.2020 թվականին Սլավիկ Հովհաննեսի Կարակոզյանը եռօրյա ժամկետում կրկին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ <<Անուր>> ՍՊ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խաչատրյանին է հանձնվել` 05.03.2020 թվականին:
13.03.2020 թվականի ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
20.04.2020 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել նախնական դատական նիստ նշանակելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է՝ 1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, 2) ապացուցման կարիք չունեցող փաստերը, 3) ապացուցման ենթակա փաստերը, 4) գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, 5) գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու կամ այն փոփոխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած, ինչպես նաև տվյալ անհատական իրավական ակտի ընդունման օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը, իսկ 2-րդ մասի համաձայն` պատասխանողը վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորող ապացույցներ կարող է ներկայացնել միայն ապացույցները պահանջելու որոշման կատարման ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է ապացույցի ներկայացման անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
ՀՀ սահմանադրական դատարանը, 08.12.2009 թվականի թիվ ՍԴՈ-845 որոշմամբ անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի սահմանադրաիրավական բովանդակությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցային վարույթի գործով հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը: Նման իրավակարգավորումը հետևում է այն տրամաբանությանը, որ տվյալ փաստի վրա հիմնվող կողմն ավելի իրազեկ է և դատարանին կարող է ներկայացնել տվյալ փաստն ապացուցող հանգամանքները, և որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար:
Մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեցիարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիuի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաuտ վիճակում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք, իսկ 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, ինչպես նաև կողմերի կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սահմանել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, ինչպես նաև գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը՝ համապատասխանաբար որոշման եզրափակիչ մասում ամրագրված:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ, 213-րդ և 361-րդ հոդվածներով` դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի Սլավիկ Հովհաննեսի Կարակոզյանի ընդդեմ <<Անուր>> ՍՊ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/3960/02/20 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
2. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
2.1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը և ապացուցման պարտականության սահմաններում կողմերի կողմից ապացուցման ենթակա փաստերը.
ա) հայցվոր Սլավիկ Հովհաննեսի Կարակոզյանի և պատասխանող <<Անուր>> ՍՊ ընկերության միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունը 01.05.2012 թվականից մինչև 04.11.2013 թվականն ընկած ժամանակահատվածում (այս փաստի ապացուցման պարտականությունը կրում է Հայցվոր կողմը),
բ) 01.05.2012 թվականից մինչև 04.11.2013 թվականն ընկած ժամանակահատվածում հայցվորի համար պատասխանողի կողմից սոցիալական վճարները վճարած լինելը (այս փաստի ապացուցման պարտականությունը կրում է պատասխանող կողմը),
գ) աշխատող Սլավիկ Հովհաննեսի Կարակոզյանին 224.225 ՀՀ դրամը՝ որպես սահմանված ժամկետում վերջնահաշվարկի գումարը վճարված լինելու ապացուցման պարտականությունը կրում է գործատուն՝«Անուր» ՍՊ ընկերությունը,
դ) հայցվորին վնաս է պատճառվել «Անուր» ՍՊ ընկերության ոչ օրինաչափ վարքագծի (գործողության կամ անգործության) հետևանքով, մասնավորապես՝ հայցվորի կեսաթոշակի վերահաշվարկի արդյունքում վերջինս 37.600 ՀՀ դրամի փոխարեն սկսել է ստանալ 38.385 ՀՀ դրամ, որի արդյունքում 28 ամիսների վնասը կազմել է 21.980 ՀՀ դրամ (այս փաստի ապացուցման պարտականությունը կրում է հայցվոր կողմը),
ե) վնաս պատճառող անձի առկայությունը, այսինքն՝ վնաս պատճառող անձն «Անուր» ՍՊ ընկերությունն է (այս փաստի ապացուցման պարտականությունը կրում է հայցվոր կողմը),
զ) պատճառված վնասի առկայությունը, այսինքն՝ առկա է վնաս կրած անձի մոտ իրական վնաս (այս փաստի ապացուցման պարտականությունը կրում է հայցվոր կողմը),
է) պատճառահետևանքային կապը ոչ օրինաչափ գործողության կամ անգործության և պատճառված վնասի միջև (այս փաստի ապացուցման պարտականությունը կրում է հայցվոր կողմը),
ը) վնաս պատճառող անձի «Անուր» ՍՊ ընկերությունը, մեղքի բացակայությունը (այս փաստի ապացուցման պարտականությունը կրում է պատասխանող կողմը),
թ) առկա է աշխատող Սլավիկ Հովհաննեսի Կարակոզյանին սահմանված ժամկետում վերջնահաշվարկը չվճարելու Ընկերության պատասխանատվությունը՝ չստացած վերջնահաշվարկի նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րղ հոդվածով սահմանված կարգով հաշվարկման ենթակա տուժանքի գումար հաշվարկված յուրաքանչյուրի կետանցից 2013 թվականից մինչև 2020 թվականը, որը կազմում է 767.000 ՀՀ դրամ և առկա է 224.225 ՀՀ դրամ տույժ վճարելու Ընկերության պարտականությունը (այս փաստի ապացուցման պարտականությունը կրում է հայցվոր կողմը),
2.2) Ապացուցման ընդհանուր կանոնի համաձայն՝ հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը:
2.3) Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 17.12.2020 թվականը և դրանք սահմանված ժամկետում ուղարկել նաև գործին մասնակցող անձանց:
3. Դատարանի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկել գործին մասնակցող անձանց:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա

Հեռ..` +374-010-57-66-04

Էլ. փոստ`