Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/23537/02/20քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.12.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/23537/02/20քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Դատարանի անվանումը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը /անվանումը/. Արամ Մարտիկի Մայրանյան
Նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է. ըստ հայցի <<Ինգո Արմենիա>> ԱՓԲ ընկերության ընդդեմ Արամ Մարտիկի Մայրանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/23537/02/18 քաղաքացիական գործով` դատական նիստ
Նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին. 2021թ. մարտի 05-ին, ժամը 14:20-ին /հասցե` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/
Նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին. պատասխանող
Ծանուցվող անձի հասցե՝ ք. Երևան, Արտաշիսյան փողոց, 46/6 շենք, 12 բնակարան
Գործը քննող դատարանի էլեկտրոնային հասցեն. e-mail։ erebuni-dataran@mail.am
Նշում`դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` /.../ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Դատավոր՝ Գ. Խաչատրյան
Գործ թիվ ԵԴ/23537/02/18


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«21» դեկտեմբերի 2020թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆՍ, քարտուղարությամբ Լ. Մխոյանի՝ նախնական դատական նիստում քննելով ըստ հայցի <<Ինգո Արմենիա>> ԱՓԲ ընկերության ընդդեմ Արամ Մարտիկի Մայրանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց
25.10.2018 թվականին <<Ինգո Արմենիա>> ԱՓԲ ընկերության /այսուհետ նաև՝ Ընկերություն/ ներկայացուցիչ՝ Ռոբերտ Դավթյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Արամ Մարտիկի Մայրանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Միաժամանակ միջնորդություն է ներկայացրել դատարան հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ:
03.11.2018 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մելքումյանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է և տրվել է կատարողական թերթ:
02.04.2019 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մելքումյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/23537/02/18 քաղաքացիական գործը վերջինիս լիազորությունները դադարեցնելու հիմքով վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Է. Ավետիսյանին։
15.04.2019 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Է. Ավետիսյանը որոշում է կայացրել գործը վարույթ ընդունելու մասին:
10.07.2019 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Է. Ավետիսյանը որոշում է կայացրել նախնական դատական նիստ նշանակելու մասին:
06.04.2020 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Է. Ավետիսյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/23537/02/18 քաղաքացիական գործը վերջինիս լիազորությունները դադարելու հիմքով վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Գ. Խաչատրյանին։
Թիվ ԵԴ/23537/02/18 քաղաքացիական գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խաչատրյանի աշխատակազմին է հանձնվել` 09.04.2020 թվականին:
17.04.2020 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել գործը վարույթ ընդունելու մասին:
10.07.2020 թվականի ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ:
11.11.2020 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվել են նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն դատական նիստին չեն ներկայացել:
Դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը պետք է ավարտել և գործը նշանակել դատաքննության հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը, իսկ 2-րդ մասի համաձայն՝ դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց համաձայնությամբ նախնական դատական նիստից անմիջապես անցնելու դատաքննության, եթե գործին մասնակցող բոլոր անձինք կամ նրանց ներկայացուցիչները ներկա են նախնական դատական նիստին, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված հեռակա դատաքննություն կիրառելու դեպքերի, իսկ 3-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատարանը երեք օրվա ընթացքում ուղարկում է նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:

21.12.2020 թվականի նախնական դատական նիստի ընթացքում դատարանը՝ պարզելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացվել են նախնական դատական նիստում լուծման ենթակա հարցերը, և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի պահանջներով՝ համարելով գործը դատաքննության նախապատրաստված և որոշելով ապացույցների հետազոտման հաջորդականությունը, նախնական դատական նիստում որոշել է նախնական դատական նիստն ավարտել և գործը դատաքննության նշանակել 05.03.2021 թվականին, ժամը 14:20-ին՝ դատաքննություն նշանակելու մասին կայացրած որոշումը երեք օրվա ընթացքում ուղարկել նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ, 200-րդ և 361-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. <<Ինգո Արմենիա>> ԱՓԲ ընկերության ընդդեմ Արամ Մարտիկի Մայրանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/23537/02/18 քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտել և գործը դատաքննության նշանակել 2021 թվականի մարտի 05-ին, ժամը 14:20-ին, դատարանում /ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունիի նստավայրում/:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա

Հեռ..` +374-010-57-66-04

Էլ. փոստ`