Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ/0598/02/12 քաղաքացիական գործով երրորդ անձ Աննա Գևորգյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

19.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (1998 թվականի հունիսի 17-ի) 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Քաղաքացիական գործով երրորդ անձ
Աննա Գևորգյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Խաչաղբյուր


ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0598/02/12 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Արբակ Աբգարի Գևորգյանի, երրորդ անձ՝ Աբգար Գևորգյան, Ժուլետա Գևորգյան, Աննա Գևորգյան, Հրաչյա Գևորգյան՝ ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը,ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ուղարկվել են նույն քաղաքացիական գործով երրորդ անձ Աննա Գևորգյանին (Հասցե՝ՀՀ,Գեղարքունիքի մարզ, գ.Խաչաղբյուր),սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «տեղափոխված» նշումով:
Դուք տեղեկացվում եք, որ սույն քաղաքացիական գործով նախնական դատական նիստ հրավիրվել է 2021 թվականի փետրվարի 01-ին, ժամը՝ 15:40-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք. Գավառ նստավայրում (հասցե` ք. Գավառ, Սայադյան 18):
Դուք, որպես երրորդ անձ (Ձեր ներկայացուցիչը) անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) 2021 թվականի փետրվարի 01-ին հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք. Գավառ, Սայադյան 18)`նույն օրը ժամը 15:40-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու համար:
Դուք տեղեկացվում եք նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:


Ի գիտություն

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` +374-264-2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`