Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/15179/02/20 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս




Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/15179/02/20
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«20» հունվարի 2021 թվական քաղաք Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժ. Ասատրյանս, նախնական դատական նիստում ըստ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության հայցի ընդդեմ Անդրանիկ Կամոյի Բաղդասարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով քննարկելով ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև բաշխելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմումն ստացվել է և դատավորին մակագրվել 23.05.2020 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին հանձնվել է 27.05.2020 թվականին:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 09.06.2020 թվականի որոշմամբ ըստ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Անդրանիկ Կամոյի Բաղդասարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը վարույթ է ընդունվել, իսկ 09.06.2020 թվականի որոշմամբ` հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է և տրվել է կատարողական թերթ:
Դատարանի 16.12.2020 թվականի որոշմամբ քաղաքացիական գործը դատաքննության նախապատրաստելու համար նշանակվել է նախնական դատական նիստ:
Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվել են 20.01.2021 թվականի նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ գլխի պահանջներին համապատասխան, սակայն դատական նիստին չեն ներկայացել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է՝ 1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, 2) ապացուցման կարիք չունեցող փաստերը, 3) ապացուցման ենթակա փաստերը, 4) գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, 5) գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու կամ այն փոփոխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
ՀՀ սահմանադրական դատարանը, 08.12.2009 թվականի թիվ ՍԴՈ-845 որոշմամբ անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի սահմանադրաիրավական բովանդակությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցային վարույթի գործով հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը: Նման իրավակարգավորումը հետևում է այն տրամաբանությանը, որ տվյալ փաստի վրա հիմնվող կողմն ավելի իրազեկ է և դատարանին կարող է ներկայացնել տվյալ փաստն ապացուցող հանգամանքները, և որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար:
Մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեցիարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիuի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաuտ վիճակում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, ինչպես նաև կողմերի կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սահմանել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը և գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը՝ համապատասխանաբար որոշման եզրափակիչ մասում ամրագրված պահանջներին համապատասխան:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ և 361-րդ հոդվածներով`
Ո Ր Ո Շ Ե ՑԻ

1. Ըստ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության հայցի ընդդեմ Անդրանիկ Կամոյի Բաղդասարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
2. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
2.1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերն են.
ա) «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության և Անդրանիկ Կամոյի Բաղդասարյանի միջև պարտավորաիրավական վարկային հարաբերությունների առկայությունը,
բ) Անդրանիկ Կամոյի Բաղդասարյանի 14.11.2017 թվականի հաշվարկային քարտով վարկային գծի և/կամ գրավի խառը պայմանագիր կնքելու հաճախորդի առաջարկ-դիմումի հիման վրա վերջինիս հետ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը կնքել է պայմանագիր, որով Անդրանիկ Կամոյի Բաղդասարյանին տրամադրվել է 3.493.000 ՀՀ դրամ տարեկան 24 տոկոսադրույքով 70 ամիս մարման ժամկետով,
գ) Պատասխանող Անդրանիկ Կամոյի Բաղդասարյանի կողմից նշված վարկն ստանալու հիմքով նշված վարկը վերադարձնելու պարտավորության առկայությունը,
դ) Պատասխանող Անդրանիկ Կամոյի Բաղդասարյանի կողմից պարտքը վերադարձնելու համար որոշված ժամկետը խախտելը,
ե) Անդրանիկ Կամոյի Բաղդասարյանի պարտքը Ընկերության հանդեպ կազմում է 5.658.401,20 ՀՀ դրամ,
զ) սահմանված ժամկետում վարկի գումարը չվերադարձնելու արդյունքում պատասխանող Անդրանիկ Կամոյի Բաղդասարյանի մոտ առկա է պարտավորության խախտում և կետանց, և առկա է կետանց թույլ տալու դեպքում տույժ,
է) պատասխանող Անդրանիկ Կամոյի Բաղդասարյանի կողմից պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունը կատարված լինելը: Այսինքն՝ նշված պարտքի գումարը, ժամանակին վճարված լինելու կամ պարտավորությունները պատշաճ կատարած լինելը,
2.2) Ապացուցման ենթակա փաստերն են` «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է» կետերում արծարծված փաստերը:
2.3) Ապացուցման պարտականության սամաններում հայցվորը պետք է ապացուցի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ» կետերում արծարծված փաստերը:
2.4) Ապացուցման պարտականության սամաններում պատասխանողը պետք է ապացուցի «է» կետում արծարծված փաստը:
2.5) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի հիմքով պարտավորությունը ոչ պատշաճ կատարված լինելու փաստը պետք է ապացուցի այդ փաստը վկայակոչող գործին մասնակցող անձը:
2.6) Ապացուցման ընդհանուր կանոնի համաձայն՝ հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը:
2.7) Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև հաջորդ դատական նիստը՝ 07.04.2021 թվականը:
2.8) Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
3. Դատարանի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկել գործին մասնակցող անձանց:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ` Ժ. ԱՍԱՏՐՅԱՆ


Թիվ ԵԴ/15179/02/20 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հայցվոր «Արդշինբանկ» փակ բաժնետիրական
ընկերության ներկայացուցիչ Վահան Զախարյանին
(ՀՀ քաղաք Երևան, Պուշկինի 48 շենք բնակարան 18)

Ըստ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Անդրանիկ Կամոյի Բաղդասարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով նշանակվել է 2021 թվականի ապիլի 07-ին, ժամը 10:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր՝ որպես հայցվորի ներկայացուցիչ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց հայցվորը կարող է ծանոթանալ:



ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա․ԱՍԱՏՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան Մովսես Խորենացու 162ա

Հեռ..` +374 10 573444

Էլ. փոստ`