Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/19839/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքա ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/19839/02/19
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հայցվոր Գենադի Հովսեփյան
/Արցախի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական հիմնարկ/
Երրորդ անձ Ալեքսանդր Ադամյան
/Արցախի Հանրապետություն, ք․ Ստեփանակերտ, Ն․ Ստեփանյան, 23/15/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Գենադի Հովսեփյանի ընդդեմ <<Ինգո Արմենիա>> ԱՓԲ ընկերության, երրորդ անձ ՝ Ալեքսանդր Ադամյանի` ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին որոշումն անվավեր ճանաչելու և գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես հայցվոր:
Քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2021 թվականին ապրիլի 19-ին, ժամը` 14:40-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Աջափնյակ նստավայրում /հասցեն` ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դատական նիստերի դահլիճ/:

ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 11-րդ մասի` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Կից ուղարկվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 26.01.2021թ. որոշումը` քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին:

Դատավորի օգնական Տ․Մանուչարյան

Հասցե` ք․Երևան,Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 339596,112

Էլ. փոստ`