Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ1/0371/02/20 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատական նիստ նշանակելու և դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

31.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Քաղաքացիական գործով երրորդ անձի ներկայացուցիչ
Արմինե Ռաֆայելի Ավետիսյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Սայաթ-Նովա փող., 65 տուն


ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի հայցն ընդդեմ Տարիել Հայկի Հակոբյանի, և երրորդ անձ՝ Ռաֆայել Խաչիկի Ավետիսյանի՝ ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու պահանջի մասին։
Սույն գործով 09.03.2021 թվականին, ժամը 15:15-ին նշանակվել է նախնական դատական նիստ:

Հայտնվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Մարտունու նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 9)՝դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 09.03.2021 թվականին, ժամը 15:15-ին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Մարտունու նստավայրում (հասցե` ք.Մարտունի, Շահումյան փողոց 9)) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) կանչվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես երրորդ անձ:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
Դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


Առդիր՝
 ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ք.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



Քաղաքացիական գործ
Թիվ ԳԴ1/0371/02/20
2021թ.

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին

26.01.2021թ. ք. Մարտունի


ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Մինասյանը (այսուհետ՝ Դատարան), քննարկելով ըստ հայցի ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի (այսուհետ՝ Համայնքապետարան) ընդդեմ Տարիել Հակոբյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Ռաֆայել Ավետիսյանի՝ ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու և տարածքը նախկին տեսքի բերելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց


Համայնքապետարանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Տարիել Հակոբյանի ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու և տարածքը նախկին տեսքի բերելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Քննարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, Դատարանը գտնում է, որ պետք է սահմանել ապացուցման ենթակա փաստերը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` բաշխել ապացուցման պարտականությունը հետևյալ կերպ` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածով՝ Դատարանը



Ո Ր Ո Շ Ե Ց


Թիվ ԳԴ1/0371/02/20 քաղաքացիական գործով սահմանել. ապացուցման են ենթակա հետևյալ փաստերը՝
Հայցվորի կողմից ենթակա են ապացուցման վեճի առարկա կառույցի ինքնակամ լինելու (նշված փաստը ենթակա է պարզման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորման համատեքստում), ինքնակամ կառույցի՝ սեփական հողամասում գտնվելու փաստերը, և արդյոք ինքնակամ կառույցը պահպանելը խախտում է դատարան դիմած շահագրգիռ անձի որևէ իրավունք և օրենքով պահպանվող որևէ շահ:
Ապացույցների և դրանց ձեռք բերմանն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև սույն գործով հաջորդ նախնական դատական նիստը:
Սույն որոշումը ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Շահումյան 9

Հեռ..` +374 262 4-48-47

Էլ. փոստ`